Logo

Գրանիտ Ջական՝ «Բայերի» ֆուտբոլիստ

21:14 / 06.07.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Լևերկուզենի «Բայերը» պայմանագիր է կնքել Լոնդոնի «Արսենալի» շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջակայի հետ, հաղորդում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:

Տրանսֆերի արժեքը կազմել է 25 միլիոն եվրո: 30-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2028 թվականի հունիսի 30-ը:

Հիշեցնենք, որ Ջակաn 2016-ին  Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» էր 40 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել «Արսենալ», որի կազմում անցկացրել է 297 խաղ, խփել 23 գոլ, կատարել 29 գոլային փոխանցում: 

2022/23 մրցաշրջանում շվեյցարացին լոնդոնյան ակումբի կազմում մասնակցել է 49 հանդիպման, դարձել 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

«Բայերը» նախորդ մրցաշրջանում Բունդեսլիգայում 50 միավորով զբաղեցրել էր 6-րդ տեղը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ