Logo

Գրանիտ Ջական վերադարձավ Անգլիայի Պրեմիեր լիգա

14:10 / 30.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Շվեյցարիայի ազգային հավաքականի ու Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Գրանիտ Ջական տեղափոխվել է «Սանդեռլենդ», հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:

32-ամյա ֆուտբոլիստն Անգլիայի Պրեմիեր լիգա վերադարձած ակումբի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2028 թվականի ամառը:

«Սանդեռլենդը» Ջակայի տրանսֆերի համար լևերկուզենյան ակումբին վճարել է 15 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ «Բայերից» առաջ Ջական հանդես էր գալիս Լոնդոնի «Արսենալում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ