Logo

Գրավինա. «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշն է»

18:20 / 15.06.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FIGC) նախագահ Գաբրիելե Գրավինան խոսել է Ջենարո Գատուզոյի` ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին.

«Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշն է։ Կապույտը նրա համար կերծես մաշկի երկրորդ գույնը լինի։ Նրա մոտիվացիան, պրոֆեսիոնալիզմը և փորձը հիմք կլինեն` աշխատանքը լավագույն ձևով կատարելու համար։

Գիտակցելով նպատակի կարևորությունը՝  շնորհակալություն եմ հայտնում Գատուզոյին իր պատրաստակամության և անմնացորդ նվիրման համար, որով նա ընդունեց այս մարտահրավերը։ Նա կիսում է ֆուտբոլի զարգացման մեր նախագիծը»,- Գրավինայի խոսքը մեջբերում է FIGC-ի պաշտոնական կայքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ