Գրեհեմ Փոթերը նշանակվել է Շվեդիայի ագզային հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է ՇՖԱ պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։ 50-ամյա մասնագետը պոշտոնում փոխարինել է Յոն-Դալ Թոմասոնին։
Անգլիացի մարզիչը նախկինում աշխատել է «Վեսթ Հեմում», «Չելսիում», «Բրայթոնում», «Սուոնսիում» և շվեդական «Էստերսունդում»։


