Logo

Գրեմ Փոթեր. «Մեր թիմը դեռ կառուցվում է»

10:31 / 16.02.2023ՍՊՈՐՏ
null

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեմ Փոթերը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիային» պարտվելու մասին:

«Գոլի դրվագում անկյունայինի խաղարկումից հետո հակագրոհ եղավ։ Մենք մոտ էինք գոլ խփելուն: Դա կոտրեց մեզ: Հիասթափեցնող է, պետք է ավելի լավ խաղալ: Դա մի կողմ դնելով՝ մենք շատ լավ խաղացինք։ Պարզապես պետք է գոլ խփել:

Մենք ամուր խաղ ցուցադրեցինք հատկապես երկրորդ խաղակեսում։ Բազմաթիվ պահեր ստեղծեցինք, հարվածներ կատարեցինք, բայց գոլ բաց թողեցինք։ Կարծում եմ՝ մենք այսօր գերիշխում էինք երկրորդ խաղակեսում։ Այժմ մեր դիմակայությունում ընդմիջում է, և մենք պետք է միասնական լինենք:

Ամեն ինչի մասին կարելի է դատել երկրպագուների արձագանքից։ Նրանք դրական են տրամադրված, տեսնում են թիմի խաղը և հիանալի են ընդունում այն։ Մեր թիմը դեռ կառուցվում է, և մենք գիտենք, որ առջևում շատ լավ բան կա։ Տղաները քրտնաջան աշխատում են, բայց հիմա մենք բարդ շրջան ենք ապրում»,- անգլիացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ անգլիական ակումբն արտագնա խաղում պարտվել էր 0-1 հաշվով: Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 7-ին Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ