Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեմ Փոթերը խոսել է Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի դիմակայության մասին:
«Փլեյ-օֆֆում ամեն ինչ կարող է պատահել: Երկու հանդիպում ենք անցկացնելու։ Չեմ կարծում, որ «Չելսիի» համար իմաստ ունի մտածել այն մասին, թե ինչ կլինի «Բորուսիայի» արգելքը հաղթահարելուց հետո։ Մենք կարող ենք հաղթել «Բորուսիային», բայց մրցակիցը նույնպես ուժեղ թիմ է, որը կարող է արդյունքի հասնել։ Պետք է հարգանքով վերաբերվենք մրցակցին, որպեսզի արդյունքի հասնենք:
Իհարկե, բարդ հանդիպումներ են լինելու բարձր մակարդակի մրցակցի դեմ: Բայց, միևնույն ժամանակ, «Չելսիում» լավ խաղացողներ կան: «Չելսին» ունի Չեմպիոնների լիգայում հաղթելու փորձ»,- անգլիացի մասնագետի խոսքը մեջբերում է Evening Standard-ը:
Հիշեցնենք, որ «Բորուսիա» - «Չելսի» դիմակայության առաջին խաղը տեղի կունենա փետրվարի 15-ին Գերմանիայում և կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին:


