Logo

Գրեմ Փոթեր. «Շատ մարզիչներ նախանձում են ինձ»

23:11 / 07.02.2023ՍՊՈՐՏ
null

«Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեմ Փոթերը հայտարարել է, որ շատ մարզիչներ նախանձում են իրեն, քանի որ լոնդոնյան ակումբն ակտիվ տրանսֆերային քաղաքականություն է վարում:

«Նախանձը վատ բան է, ես երբեք ոչ մեկին չեմ նախանձել, փորձել եմ աշխատել և ցույց տալ առավելագույնը նման իրավիճակներում:

Ես հասկանում եմ, որ սա այն աշխարհն է, որտեղ մենք ապրում ենք: Ամեն ինչ լավ է, մարզիչների մեծ մասը կցանկանար լինել իմ տեղում»,- անգլիացի մասնագետի խոսքը մեջբերում է The Sun-ը:

Ամերիկացի գործարար Թոդ Բյոլիի կողմից «Չելսին» ձեռք բերելուց հետո անգլիական ակումբն իրականացրել է 16 տրանսֆեր, որի համար ծախսել է 676 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Փոթերը նախորդ տարվա սեպտեմբերից է գլխավորում «Չելսին»: Անգլիայի ընթացիկ առաջնությունում լոնդոնյան ակումբը 21 խաղից հետո 30 միավորով 9-րդն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ