Logo

«Գրեմիոյի» գլխավոր մարզիչ. «Սուարեսը կմնա ակումբում»

13:08 / 28.07.2023• Ֆուտբոլ
null

«Գրեմիոյի» գլխավոր մարզիչ Ռենատո Գաուշոն հաստատել է, որ ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը չի հեռանա բրազիլական ակումբից:

«Շուտով մենք կազմի ուժեղացում կունենանք, մտքեր փոխանակեցինք ղեկավարության հետ։ Մեզ հաջողվեց նաև Սուարեսին պահել մինչև այս տարվա ավարտը։ Սուարեսն ակումբում կմնա, դա մեծ օգնություն կլինի մեզ համար»,- Գաուշոյի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սուարեսը ցանկանում է տեղափոխվել ամերիկյան «Ինտեր Մայամի» և այնտեղ խաղալ նախկին ակումբակիցների՝ իսպանացի պաշտպան Ժորդի Ալբայի, կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի և արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հետ: Ուրուգվայցին նրանց հետ միասին 2014-2020 թվականներին խաղացել էր կատալոնական «Բարսելոնայում»:

Հիշեցնենք, որ 36-ամյա ֆուտբոլիստը «Գրեմիոյի» գույները պաշտպանում է այս տարվա հունվարից: Հարձակվողի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ