Գրետա Վարդանյանը 2024 թվականի Փարիզի Պարալիմպիկ խաղերի ուղեգիր է նվաճել, հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը:
Թբիլիսիում անցկացվող պարածանրամարտի աշխարհի գավաթի խաղարկության վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչը 61 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել: Վարդանյանը բարձրացրել է 97կգ, 100կգ և 103 կգ կշռող ծանրաձողերը:
Պարալիմպիկ խաղերը կանցկացվեն օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը:
Ֆոտո՝ ԿԳՄՍ