Գրիգորի Բաբայանը նշանակվել է Ղազախստանի փոխչեմպիոն «Աստանայի» գլխավոր մարզչի պաշտոնում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը
Հիշեցնենք, որ «Աստանայում» ելույթ է ունենում Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը:
42-ամյա մասնագետը 2012-2019 թվականներին ղազախական թիմում զբաղեցրել է գլխավոր մարզչի և գլխավոր մարզչի օգնականի պաշտոնները:
Գրիգորի Բաբայանի հետ «Աստանան» դարձել է Ղազախստանի հնգակի չեմպիոն, գավաթակիր ու սուպերգավաթակիր, նվաճել Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիր:
2021/22 մրցաշրջանում Բաբայանն աշխատել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի մարզչական շտաբում:
Ղազախստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 19 տուրից հետո «Աստանան» 37 միավորով 2-րդ տեղում է: