Logo

Ալեքսանդր Գրիգորյան. ««Բարսելոնան» այս պահին չի կարող խաղալ «Բավարիայի» դեմ նույն տեմպով»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:33 / 15.09.2022• ՍՊՈՐՏ
Ալեքսանդր Գրիգորյան-2022

Մոսկվայի ԲԿՄԱ-ի կանանց թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը խոսել է «Բավարիա» - «Բարսելոնա» Չեմպիոնների լիգայի C խմբի 2-րդ տուրի խաղի մասին (2-0):

«Ես համաձայն չեմ այն ​​կարծիքի հետ, որ «Բարսելոնան» «Բավարիային» հաղթելու հիմքեր ուներ: Ես տեսա, թե ինչպես 30-րդ րոպեից հետո «Բարսելոնան» խորտակվեց։ Թիմն այս պահին չի կարող խաղալ «Բավարիայի» դեմ նույն տեմպով»,- նշել է Գրիգորյանը «Матч ТВ»-ի եթերում։

Հիշեցնենք, որ Մյունխենի «Բավարիան» 6 միավորով C խմբի առաջատարն է, կատալոնական «Բարսելոնան» ու Միլանի «Ինտերը», որի գույները պաշտպանում է Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, 3-ական միավոր ունեն, իսկ չեխական «Վիկտորիա Պլզենը» միավոր չունի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ