Պերուի մայրաքաղաք Լիմայում ավարտին մոտեցող ծանրամարտի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանը երկամարտի երկրորդ մեդալը նվաճեց:
Պատանիների մինչև 96 կգ քաշային կարգում աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր դարձավ Գրիգոր Ղազարյանը, որը երկամարտում գրանցեց 330 կգ (145+185) արդյունք: Հայ ծանրորդը 6 մոտեցումներն էլ հաջող կատարեց, ոսկե մեդալ նվաճեց նաև պոկում և հրում վարժություններում:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին երիտասարդների մրցաշարում երկամարտի բրոնզե մեդալ է նվաճել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ):