Logo

Գրիգոր Ղազարյանը պատանիների աշխարհի չեմպիոն դառնալուց հետո նաև Եվրոպայի չեմպիոն է

18:25 / 31.07.2025Ծանրամարտ
null

Ծանրամարտի պատանիների Հայաստանի հավաքականի անդամ Գրիգոր Ղազարյանը, որը 2025թ. դարձել էր աշխարհի չեմպիոն, այժմ նաև Եվրոպայի չեմպիոն է, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնության տղաների 84կգ քաշային կարգում Հայաստանի թիմի անդամ Գրիգոր Ղազարյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցում է ունեցել` 140կգ, 145կգ, 148կգ: Պոկում վարժության երրորդ մոտեցմամբ Ղազարյանը սահմանել է պատանիների Եվրոպայի նոր ռեկորդ՝ նվաճելով ոսկե մեդալ: 

Հրում վարժության առաջին մոտեցմամբ Ղազարյանը բարձրացրել է 180կգ` սահմանելով Եվրոպայի նոր ռեկորդ հրում վարժությունում ու երկամարտում: Ղազարյանը թարմացրել է սեփական ռեկորդը` հրում վարժությունում գլխավերևում պահելով նաև 185կգ ու 190կգ: Այս մրցաձևում ևս նա ոսկե մեդալ է նվաճել:

Երկամարտի 338 կգ արդյունքով Գրիգոր Ղազարյանը դարձել է պատանիների Եվրոպայի 2025թ. առաջնության հաղթող:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ