Logo

Գրիգորյան. «Չեխիայի դեմ հանդիպմանը կփորձենք պատրաստվել ավելի լավ»

Հեղինակ
Վահե Գևորգյան
00:10 / 23.03.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի և ռումինական «Ֆարուլի» կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանն ընկերական խաղում Կոսովոյից կրած պարտությունից (0-1) հետո VNews-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ թիմը կփորձի ավելի լավ պատրաստվել Չեխիայի դեմ հանդիպմանը:

«Մենք հավաքի առաջին օրվանից էլ Կոսովոյի դեմ խաղին տրամադրվում էինք ինչպես պաշտոնականի։ Ինչպես նկատեցիք, բավական հետաքրքիր հանդիպում ստացվեց։ Երկրորդ խաղակեսում լավ գրոհներ անցկացրինք և կարող էինք գոլ խփել։ Չեխիայի հետ հանդիպմանը կփորձենք պատրաստվել ավելի լավ, որպեսզի կարողանանք դրական արդյունքի հասնել։

Չեխիայի հավաքականին դեռ չենք վերլուծել։ Ամբողջ շաբաթը նվիրել էինք Կոսովոյի դեմ խաղին պատրաստվելու համար։ Այս խաղից հետո կփորձենք հասկանալ Չեխիայի ուժեղ և թույլ կողմերը, որպեսզի ավելի լավ հանդես գանք։

Չեմ կարծում, որ Կոսովոն անակնկալ մատուցեց, քանի որ լավ վերլուծել էինք մրցակցին, որը բավական մոբիլ և խաղակցված թիմ ունի։ Կարծում եմ` հավասար խաղ ստացվեց։ Առաջին խաղակեսում մրցակիցն էր ավելի վտանգավոր գործում, իսկ երկրորդ կեսում` մենք կարող էինք գոլ խփել ու դրական արդյունք գրանցել»,- նշել է Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում Նարեկ Գրիգորյան փոխարինման էր մտել 74-րդ րոպեին։

Հայաստանի հավաքականը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի մարտի 26-ին և Պրահայում կմրցի Չեխիայի թիմի դեմ։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին և կլինի «Ֆասթ Սպորտի» ուղիղ եթերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ