Ջեք Գրիլիշն իր առաջին գոլը խփեց «Մանչեսթեր Սիթիի» կազմում՝ ԱՊԼ-ի 2-րդ տուրի «Նորվիչի» դեմ խաղում: Անգլիացին իր գոլով կրկնապատկեց «քաղաքբնակների» առավելությունը: Ի դեպ՝ սա Գրիլիշի առաջին խաղն է «Սիթիի» տնային՝ «Էթիհադ» մարզադաշտում:
Գրիլիշը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել «Ասթոն Վիլայից»՝ 117 մլն եվրոյի դիմաց:

