«Բայերի» կազմում «Ունիոնի» դեմ Բունդեսլիգայի 6-րդ տուրի խաղում (2-0) գլխի վնասվածք ստանալուց հետո եզրային պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոյին թույլ են տվել միանալ Իսպանիայի ազգային հավաքականին, հաղորդում է BuliNews-ը` հղում անելով ակումբի որոշմանը:
Մանրակրկիտ նյարդաբանական հետազոտությունից հետո 30-ամյա ֆուտբոլիստը թույլտվություն է ստացել և մեկնել հավաքականի ճամբար` պատրաստվելու Վրաստանի ու Բուլղարիայի ազգային թիմերի դեմ ԱԱ-2026-ի ընտրական փուլի խաղերին:
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


