Logo

Գրինվուդը հարվածել է Ամադու Օնանային, թքել նրա վրա

05:19 / 10.08.2025Ֆուտբոլ
null

Ֆրանսիական «Մարսելի» անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Գրինվուդն «Ասթոն Վիլայի» դեմ ընկերական խաղում հարվածել է մրցակցի ֆուտբոլիստ Ամադու Օնանային, իսկ հետո թքել է նրա վրա:

Ինքնակառավարումը կորցրած 23-ամյա խաղացողին փորձել է կարգի հրավիրել նրա հայրենակից, «Ասթոն Վիլայի» պաշտպան Թայրոն Մինգզը, որը բռնել է Գրինվուդի խաղաշապիկից ու, նրա վրա բղավելով, հեռու տարել Մեյսոնին:

«Մարսելը» հաղթել է 3-1 հաշվով: Մեյսոն Գրինվուդը խփել է ֆրանսիական թիմի առաջին գոլը, իսկ օրեր առաջ ակումբին միացած անվանի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը դուբլ է ձևակերպել՝ խաղադաշտում անցկացնելով ընդամենը 27 րոպե: «Ասթոն Վիլայի» միակ գոլը խփել է Ջոն Մաքգինը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ