Մադրիդի «Աթլետիկոն» Իսպանիայի Լա լիգայում տարավ չորրորդ անընդմեջ հաղթանակը:
Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը 12-րդ տուրում տանը 3-1 հաշվով հաղթեց «Լևանտեին»: Հաղթական դուբլ գրանցեց ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը:
Մադրիդցիները 25 միավորով հավասարվեցին երկրորդ տեղում գտնվող, գործող չեմպիոն կատալոնական «Բարսելոնային»: «Լևանտեն» 9 միավորով 17-րդն է:
Իսպանիայի Լա լիգա, 12-րդ տուր
«Աթլետիկո Մադրիդ» - «Լևանտե»` 3-1
Ադրի, 12 (ինքնագոլ), Անտուան Գրիզման, 61, 80 - Մանուել Սանչես, 21
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


