Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» սեփական խաղադաշտում 2-1 հաշվով հաղթեց «Ալմերիային»:
Դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը, իսկ «Ալմերիայի» միակ գոլն արձանագրվեց ուրուգվայցի պաշտպան Խոսե Մարիա Խիմենեսի՝ սեփական դարպասը գրավելու արդյունքում:
Մադրիդյան ակումբը 6-րդ անընդմեջ հաղթանակը տարավ Լա լիգայում: Սիմեոնեի գլխավորած թիմը 60 միավորով երրորդն է ու 2 միավոր է զիջում երկրորդ տեղում գտնվող, երկրի գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալին»: «Ալմերիան» 30 միավորով 17-րդն է:
Իսպանիայի առաջնություն, 29-րդ տուր
«Աթլետիկո Մադրիդ» - «Ալմերիա»՝ 2-1 (տեսանյութ)
Անտուան Գրիզման, 5, 44 - Խոսե Մարիա Խիմենես, 37 (ինքնագոլ)


