Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանն Իսպանիայի Լա լիգայում հատել է 200 գոլի շեմը, հաղորդում է Opta-ն:
Ֆրանսիացի 34-ամյա ֆուտբոլիստը 541 խաղում է 200 գոլ խփել: 141 խաղ նա անցկացրել է «Ռեալ Սոսյեդադի», 74-ը՝ «Բարսելոնայի» և 326-ը՝ «Աթլետիկոյի» կազմում:
Լա լիգայի պատմության մեջ Գրիզմանը 11-րդ ֆուտբոլիստն է, որը հատել է 200 գոլի սահմանը և նման ցուցանիշով 6-րդ արտասահմանցի խաղացողն է:
Օտարերկրացիներից Իսպանիայի Լա լիգայում ավելի շատ գոլ են խփել հետևյալ ֆուտբոլիստները`
- Լիոնել Մեսի՝ 474
- Կրիշտիանու Ռոնալդու՝ 311
- Կարիմ Բենզեմա՝ 238
- Ուգո Սանչես՝ 234
- Ալֆրեդո Դի Ստեֆանո` 227
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


