Logo

Գրիզմանը գերազանցեց Մեսիի ռեկորդը

20:48 / 29.03.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը Լա լիգայում ամենաշատ խաղ անցկացրած արտասահմանցի ֆուտբոլիստն է, հաղորդում է B/R Football-ը:

34-ամյա ֆուտբոլիստը 521-րդ հանդիպումն է անցկացնում Իսպանիայի առաջնությունում: Գրիզմանը շրջանցեց կատալոնական «Բարսելոնայի» պատմության գլխավոր ռմբարկու Լիոնել Մեսիին, որն այժմ հանդես է գալիս ամերիկյան «Ինտեր Մայամիում»:

Այս պահին «Աթլետիկոն» Լա լիգայի 29-րդ տուրում հյուրընկալվել է կատալոնական «Էսպանյոլին», հաշիվը 1-1 է: Խաղը հեռարձակվում է Fast Sports 2 հեռուստաալիքի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ