Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը Լա լիգայում մեկ մարզչի գլխավորությամբ անցկացրած խաղերում խփած գոլերի քանակով ռեկորդ է սահմանել, հաղորդում է լրագրող Պեդրո Մարտինը:
Ֆրանսիացին Դիեգո Սիմեոնեի գլխավորությամբ մադրիդյան թիմի կազմում Իսպանիայի առաջնությունում խփել է 138 գոլ` գերազանցելով Լիոնել Մեսիի ցուցանիշը: Նախկինում լեգենդար արգենտինացին կատալոնական «Բարսելոնայի» կազմում Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ Լա լիգայում խփել էր 137 գոլ:
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


