Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը Relevo-ի հետ զրույցում խոսել է առաջիկա նպատակների մասին։
«Ամռանը առաջարկ եմ ստացել Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբից, բայց այժմ կենտրոնացած եմ «Աթլետիկոյում» ելույթներիս վրա։ Ընդամենը 15 գոլ եմ զիջում ակումբի պատմության լավագույն ռմբարկուին։ Քրոջս ասել եմ, որ չեմ անհանգստանում և ամեն ինչ անելու եմ այդ ռեկորդը գերազանցելու համար»,- նշել է Գրիզմանը։
32-ամյա ֆրանսիացին իսպանական ակումբի կազմում մասնակցել է 344 հանդիպման, խփել 158 գոլ և կատարել 76 արդյունավետ փոխանցում։ Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած երեք խաղում հարձակվողը մեկ գոլ է խփել։
Հիշեցնենք, որ ամռանը մադրիդյան գրանդը 20 միլիոն եվրոյի դիմաց կատալոնական «Բարսելոնայից» ձեռք բերեց Գրիզմանի ամբողջական տրանսֆերը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։


