Logo

Գրիզմանը խոստովանել է, որ ժամանակին սխալ ընտրություն է կատարել

17:10 / 16.02.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանն անդրադարձել է 2019 թվականին կատալոնական «Բարսելոնա» տեղափոխությանը.

«Ես որոշեցի հեռանալ «Աթլետիկոյից», քանի որ հասել էի մտավոր առավելագույն սահմանին: Կարծում էի, որ «Բարսելոնա» տեղափոխվելը ճիշտ որոշում է, բայց մի քանի ամիս հետո հասկացա, որ ինձ երջանիկ չեմ զգում և սխալվել եմ: Նման սխալներից ոչ ոք ապահովագրված չէ, հիմա ամեն ինչ անում եմ, որպեսզի «Աթլետիկոյի» երկրպագուները հպարտանան ինձանով»,- 32-ամյա ֆուտբոլիստի խոսքը փոխանցում է AS-ը:

Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը 2019-2021-ին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 102 խաղ, դարձել է 35 գոլի ու 17 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ