Logo

Գրող, բարմեն, ռոքեր. Ում հետ են ապրում հայտնիները

Հեղինակ
tigran5
00:00 / 19.08.2021ՍՊՈՐՏ
cea4b6d0dd4ac90a910f6a706700b177 - Գրող, բարմեն, ռոքեր. Ում հետ են ապրում հայտնիները

Նրանք նկարահանվում են ֆիլմերում, երգում են, ժպտում պրեմիերաներին և կարմիր գորգերին քայլելիս: Բայց ի՞նչ է կատարվում «կուլիսներում», աստղերի կյանքում: Հնարավո՞ր է, որ սովորական մարդուն սիրահարվի հոլիվուդյան հայտնի աստղը:

Այն մասին, թե ում հետ են ամուսնացած հայտնիները…

Նատալյա Օրեյրո և Ռիկարդո Մոլո

Natalia Oreiro Ricardo Mollo 02 - Գրող, բարմեն, ռոքեր. Ում հետ են ապրում հայտնիները

Աշխարհահռչակ «Վայրի հրեշտակ» Նատալյա Օրեյրոն և արգենտինական Divididos ռոք խմբի ղեկավար Ռիկարդո Մոլոն միասին են արդեն 20 տարի: Նրանք հանդիպել են ոչ նկարահանման հրապարակում, ոչ էլ համերգին, այլ յոգայի դասերի ժամանակ: Եվ մեկ ամիս անց նրանք ամուսնացան:

Նատալիայի մշտական ​​շրջագայությունը նրանց ընտանեկան կյանքում խոչընդոտ չէ: Ամուսինները հաճախ ուղեկցում են միմյանց աշխատանքային ուղևորությունների ժամանակ: «Ամուսինն ու կինը պետք է միշտ միասին լինեն», – վստահ է Օրեյրոն:

Չնայած շատերի թերահավատությանը (Մոլիոն 20 տարով մեծ է Օրեյրոյից)՝ միևնույնն է, ամուսնությունը ամուր մնաց: Զույգը մեծացնում է իննամյա որդուն և չի հոգնում միմյանց սեր խոստովանելուց. բեմից, հարցազրույցներին, սոցիալական ցանցերում և այլուր:

Մերիլ Սթրիփ և Դոն Գամեր

2015 Academy Awards | WTOP

Արվեստագետների շրջանում Մերիլ Սթրիփը հայտնի է որպես քանդակագործ Դոն Գամերի կին, և ոչ թե հակառակը:

Նրանք միասին են ավելի քան 40 տարի: Ունեն չորս երեխա՝ որդին՝ Հենրին, դուստրերը՝ Մերին, Գրեյսը և Լուիզան:

Դոնի ստեղծագործությունները հիմնականում բրոնզից, ալյումինից, ապակուց պատրաստված «Փաբլիկ արտ» են: Մերիլը աջակցում է ամուսնուն և ընդունում, որ իր հաճախակի գործուղումների պատճառով հենց Դոնն էր խնամում երեխաներին, մինչև նրանք կմեծանային: «Դա փոքր-ինչ նվազեցրել է իմ մեղքի զգացումը», – ասել է արտիստուհին, ով մրցանակաբաշխության արարողությանը և պրեմիերային միշտ ներկայանում է ամուսնու հետ:

Ջուլիա Ռոբերթս և Դենի Մոդեր

Daniel Moder Julia Roberts Husband

Էմմիի թեկնածու, կինոօպերատոր Դենի Մոդերը չի անհանգստանում, որ իր կինն ավելի հայտնի և հարուստ է:

«Pretty Woman» ֆիլմի աստղ Ջուլիա Ռոբերթսը Մոդերին հանդիպել է «The Mexican» ֆիլմի նկարահանման հրապարակում: ԶԼՄ-ները չէին հավատում նրանց միությանը, բայց նրանք գրեթե 20 տարի միասին են: Ջուլիան և Դենին մեծացնում են երկվորյակ դստրերին և որդուն:

Մեթ Դեյմոն և Լուչիանա Բարոզու

Actor Matt Damon isolating in Ireland, reveals his daughter had coronavirus: report - pennlive.com

Դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Մեթ Դեյմոնը 16 տարի է, ինչ ամուսնացած է նախկին բարմենի հետ:

Նա արգենտինացի Լուչիանա Բարոզուի հետ ծանոթացել է 2003 թվականին՝ Մայամիում: Զրույցն այնքան անկեղծ ստացվեց, որ նրանք սկսեցին հանդիպել, և մի քանի տարի անց ամուսնացան:

Այժմ զույգը մեծացնում է երեք դուստր, իսկ Դեյմոնը կատակում է, որ ինքը բոլորովին հետաքրքիր չէ լրատվամիջոցներին և պապարացիներին, քանի որ «շատ ձանձրալի է»: «Ես ամուսնացած եմ, երեխաներ ունեմ, սկանդալների մեջ չկամ: Ոչ ոք շահագրգռված չէ, որ ինձ ուշադրություն դարձնի», – ասում է դերասանուհին:

Քեյթ Բլանշեթ և Էնդրյու Ափթոն

Cate Blanchett: A Rainha De Todos Os Gêneros Do Cinema | Biográfico | CLAPPER

Օսկարակիր դերասանուհի Քեյթ Բլանշեթը գրեթե քառորդ դար ամուսնացած է սցենարիստ Էնդրյու Ափթոնի հետ: Նրանք չորս երեխա ունեն:

Ափթոնը թատերական ներկայացումների հեղինակ է ինչպես Սիդնեյում, այնպես էլ Լոնդոնում: Վերջերս Ափթոնը ստացավ Ռոտարիի մասնագիտական ​​գերազանցության մրցանակ՝ թատերական արվեստում ստեղծագործական ներդրումների համար:

«Սկզբում մենք միմյանց չէինք սիրում: Նա ինձ համար մեծամիտ էր», – խոստովանեց դերասանուհին: Բայց դա նրանց չխանգարեց մի քանի ամսից նշանվել: Այժմ ամուսինները նույնիսկ ունեն ընդհանուր բիզնես՝ Dirty Films ընկերությունը:

Սիլվեստր Ստալոնե և Ջենիֆեր Ֆլավին

Oscar 2016: sul red carpet delle star vince lo stile soft - Corriere.it

Սիլվեստր Ստալոնեն հեշտ ճանապարհներ չի փնտրում. նրա ներկայիս կինը՝ մոդել Ջենիֆեր Ֆլավինը դերասանից փոքր է 22 տարով: Նրանք առաջին անգամ հանդիպել են ռեստորանում, սկսել սիրավեպ, բայց հետո Ստալոնեն ավարտել է հարաբերությունները՝ այդ մասին փոստով տեղեկացնելով Ջենիֆերին։ Երկու տարի անց նրանք նորից հանդիպեցին, Ստալոնեն սպասեց ինը տարի, մինչև համարձակվեց ամուսնության առաջարկություն անել:

Ջենիֆերը ոչ միայն «Ստալոնեի կինն» է, այլև գործարար կին՝ մաշկի խնամքի ընկերության համահիմնադիր: Զույգն ունի երեք դուստր:

 

 

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ