Logo

Գվարդիոլա. «Եթե ոչինչ չստացվի, պատրաստ կլինենք դիտարկել այլընտրանքային տարբերակներ»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:42 / 21.07.2022ՍՊՈՐՏ
Գվարդիոլա-Մարկ Կուկուրելյա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հաստատել է, որ Անգլիայի չեմպիոնը ձախ պաշտպան Մարկ Կուկուրելյայի տրանսֆերի շուրջ բանակցություններ է վարում «Բրայթոնի» հետ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ճայերն» իսպանացի ֆուտբոլիստի համար պահանջում են 60 միլիոն եվրո, իսկ «Քաղաքաբնակներն» առաջարկում են 40 միլիոն:

«Մենք բանակցում ենք, բայց եթե ոչինչ չստացվի, պատրաստ կլինենք դիտարկել այլընտրանքային տարբերակներ։ Ամեն դեպքում, մեր տրամադրության տակ ունենք Կանսելուին և երիտասարդ Վիլսոն-Էսբրանդին։ Այս դիրքում կարող է խաղալ նաև Ակեն»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է բրիտանական Mirror-ը:

Մարկ Կուկուրելյան անցյալ ամռանն է իսպանական «Խետաֆեից» 18 միլիոն եվրոյով տեղափոխվել «Բրայթոն», որի հետ պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:

Գվարդիոլան հուլիսի 20-ին հաստատել էր, որ նույն դիրքում խաղացող ուկրաինացի պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն տեղափոխվում է Լոնդոնի «Արսենալ»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ