Logo

Գվարդիոլան Հալանդին համեմատել է Մեսիի հետ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:50 / 08.08.2022• ՍՊՈՐՏ
Էրլինգ Հալանդ- Խոսեպ Գվարդիոլա

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Պրեմիեր լիգայի առաջին տուրում լոնդոնյան «Վեսթ Հեմին» (2-0) հաղթելուց հետո արձագանքել է նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդի մեկնաբանությանը: Անգլիայի չեմպիոնի նորեկը Լոնդոնում կայացած խաղում դուբլի հեղինակ դառնալուց հետո նշել էր, որ պետք է ավելի շատ գոլ խփեր:

«Լավ է, ինձ դուր է գալիս: Ինձ բախտ է վիճակվել լինել Մեսիի մարզիչը: Երբ նա երկու գոլ էր խփում, ձգտում էր երրորդին և այդպես շարունակ:

Լավագույն ռմբարկուները երբեք չեն կշտանում, նրանք միշտ քաղցած են և ավելին են ուզում»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Goal-ը։

Հիշեցնենք, որ Գվարդիոլան 2008-2012 թվականներին արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հետ աշխատել էր կատալոնական «Բարսելոնայում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ