Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին կարծում է, որ «Արքայական ակումբի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն համապատասխանում է մադրիդյան մյուս գրանդին՝ «Ատլետիկոյին»:
««Ատլետիկոն» հիանալի թիմ է, որն ուժեղ հարձակվողի կարիք ունի: Ռոնալդուն կհամապատասխանի «Ատլետիկոյին»: Չեմ հասկանում, թե ինչու պետք է հրաժարվել։ Կարող է լավ տարբերակ լինել կողմերի համար: Յուրաքանչյուրը փնտրում է լավագույնն իր և ընտանիքի համար:
Իհարկե, տարօրինակ կլիներ, քանի որ «Ռեալի» երկրպագուները նրան շատ են սիրում։ Կարծում եմ՝ իսկական երկրպագուները կհասկանային նրան։ Նա արդեն ամեն ինչ տվել է «Ռեալի» համար։ Միաժամանակ, Ռոնալդուն արժանի է երջանիկ լինելու և խաղալու մեծ թիմում»,- նշել է Գուտին DAZN-ի հետ զրույցում:
Ավելի վաղ «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն հերքել էր տեղեկություններն այն մասին, որ իր ակումբը ցանկանում է ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվողին: