Logo

Գվարդիոլա. «Ամեն անգամ ինձ ասում են, որ Հոլանդը ռեկորդ է գրանցել»

13:10 / 06.11.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան TNT Sports-ի հետ զրույցում անդրադարձել է թիմի հարձակվող Էռլինգ Հոլանդի գրանցած ռեկորդին: Նորվեգացին առաջին ֆուտբոլիստն է, որ երեք տարբեր ակումբների կազմում 5 և ավելի խաղ անընդմեջ գոլ է խփել Չեմպիոնների լիգայում: 

«Չգիտեի դրա մասին: Ամեն խաղից հետո դուք՝ լրագրողներդ ինձ ասում եք, որ նա հերթական ռեկորդն է գրանցել: Ես շատ ուրախ եմ Հոլանդի համար. նա արժանի է այս ամենին:

Որքան շատ լավ խաղացողներ լինեն նրա կողքին, այնքան լավ նրա համար: Լավ ֆուտբոլիստները բոլորիս պոտենցիալն են ավելացնում»,- ասել է Գվարդիոլան:

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ