Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Լոնդոնի «Չելսիի» դեմ Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի տնային հանդիպման մասին:
««Չելսին» բոլոր առումներով բացառիկ թիմ է։ Մեզ սպասվում է ամենադժվար խաղերից մեկը, որը պետք է անցկացնենք մինչև մրցաշրջանի ավարտը։ Նրանք շատ լավ տեսք ունեին վերջին շրջանում անցկացրած խաղերում։ «Չելսիում» դժվար է գտնել այնպիսի խաղացողի, որը կարող է պարզ իրավիճակում կորցնել գնդակը: Այնպես որ, նրանք շատ լավ թիմ ունեն, մեզ բարդ հանդիպում է սպասվում»,- կատալոնացի մասնագետի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթի» - «Չելսի» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 17-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին և կցուցադրվի «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքի ուղիղ եթերում: Գվարդիոլայի գլխավորած թիմը 23 խաղից հետո 52 միավորով 2-3-րդ տեղերն է բաժանում Լոնդոնի «Արսենալի» հետ, որը մեկ հանդիպում ավելի է անցկացրել: Առաջատար «Լիվերպուլը» 24 խաղից հետո 54 միավոր ունի: «Չելսին» նույնքան հանդիպումից հետո 34 միավորով 10-րդն է:
«Մանչեսթեր Սիթի» - «Չելսի»․ Week-end-ի կենտրոնական հանդիպման անոնս


