«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գովաբանել է Ջեք Գրիլիշին, որը թիմի հետ չի մեկնել աշխարհի ակումբային առաջնությանն ու շուտով հեռանալու է ակումբից, հայտնում է Manchester City News-ը:
«Այս տղաները երկար տարիներ խաղացել են միասին: Ես բոլորին լավագույնն եմ մաղթում, այդ թվում՝ Ջեքին, նրա ընկերուհուն ու երեխաներին: Ես չգիտեմ՝ որտեղ նա կշարունակի կարիերան, բայց գիտեմ նրա որակները:
Առանց Գրիլիշի մենք թրեբլ չէինք նվաճի: Սակայն ֆուտբոլիստները պետք է մրցակցեն միմյանց դեմ: Նախորդ մրցաշրջանում Դոկուն ու Սավինյոն հաղթեցին այդ մրցակցությունը»,- ասել է Գվարդիոլան:


