Logo

Գվարդիոլա. «Երբեք չեմ մտածել, որ պետք է հաղթեմ Չեմպիոնների լիգան երեք-չորս անգամ»

16:39 / 22.02.2023ՍՊՈՐՏ
Պեպ Գվարդիոլա-3

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայում հաղթանակի հասնելու պայքարի մասին:

«Ես երջանիկ եմ «Մանչեսթեր Սիթիում» գտնվելու համար: Այստեղ գալուց հետո երբեք չեմ մտածել, որ մենք պետք է հաղթենք ամեն ինչ կամ, որ ես պետք է հաղթեմ Չեմպիոնների լիգան երեք-չորս անգամ: «Ռեալից» բացի, ոչ ոք չի կարող անել դա:

Վերջին երկու մրցաշրջաններում մենք շատ մոտ էինք Չեմպիոնների լիգան հաղթելուն, լավ հանդիպումներ էինք անցկացնում: Կփորձենք կրկին անել դա»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» կհյուրընկալվի գերմանական «Լայցպիգին»: Հանդիպումը կկայանա փետրվարի 22-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ