«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Ոսկե գնդակի» մասին, որն այս տարի Լիոնել Մեսին հաղթեց։
«Ինձ մի հարցրեք արդյունքների մասին, կա այն, ինչ կա։ Մենք երբեք չենք կարող ասել, որ Մեսին անարդարացիորեն է հաղթել «Ոսկե գնդակը»։ Սա շոու է, լավ բիզնես, որ ֆուտբոլն ավելի գրավիչ դառնա։
Ես չեմ այն մարդ, որ պետք է ասի՝ արդյոք նա արժանի էր մրցանակին, թե ոչ։ Հաշվի առնելով Լևանդովսկիի խաղը նախորդ ու այս մրցաշրջաններում, նրա խաղամակարդակն ու գոլերի քանակը, արդար կլիներ, որ նրան նույնպես շնորհվեր մրցանակը»,- ասել է Գվարդիոլան։