«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ՉԼ անցումային փլեյ-օֆֆում «Ռեալի» դեմ պատասխան խաղից առաջ՝ ասուլիսի ընթացքում, նշել է, որ իր թիմի՝ հաջորդ փուլ դուրս գալու շանսերը գնահատելիս ստել է:
«Ես ձեզ ասել եմ, որ մենք հաջորդ փուլ դուրս գալու 1 տոկոս հնարավորությո՞ւն ունենք: Ներեցեք, բայց այս անգամ ստել եմ: Մեկ շաբաթ առաջ այդպիսի զգացողություն ունեի, բայց ժամանակի ընթացքում իրավիճակին սկսում ես այլ կերպ նայել: Մենք փորձելու ենք հաղթել «Ռեալին»: Տարատեսակ հիշողություններ ունեմ «Բեռնաբեուից»՝ թե՛ լավ, թե՛ վատ: Իրավիճակը հիմա կատարյալ չէ, ուստի պետք է ցուցադրենք մեր լավագույն խաղը», - Պեպի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Կատալոնացի մասնագետը մարզչական կարիերայում առաջին անգամ պարտվել է ՉԼ 3 անընդմեջ արտագնա խաղ, իսկ Կառլո Անչելոտիի թիմերից բոլոր 5 պարտությունները կրել է ակումբային գլխավոր եվրագավաթում:


