«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է դարպասապահ Էդերսոնի մարզական ապագայի մասին, հաղորդում է Mirror-ը։
«Ես միշտ այս դիրքորոշումն ունեմ` եթե խաղացողը ցանկանում է հեռանալ, ապա պետք է գնա: Անիմաստ է մնալ, եթե նա այստեղ դժգոհ է: Ես միշտ այս կարծիքին եմ եղել»,- ասել է կատալոնացի մասնագետը:
Բրազիլացին «Մանչեսթեր Սիթիի» հայտացուցակում չէր «Վուլվերհեմփթոնի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրի արտագնա խաղում, որտեղ Գվարդիոլայի թիմը հաղթել էր 4-0 հաշվով: Ավելի վաղ Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ անգլիական գրանդը ֆրանսիական ՊՍԺ-ի հետ համաձայնեցրել է իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի տրանսֆերը:


