«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է անգլիական ակումբի բրազիլացի դարպասապահ Էդերսոնի մարզական ապագայի մասին:
«Ուզում եմ, որ Էդերսոնը որքան հնարավոր է շուտ կողմնորոշվի իր ապագայի հարցում: Ես միայն հույս ունեմ, որ նա կմնա «Մանչեսթեր Սիթիում»: Էդերսոնն այն ֆուտբոլիստն է, ում ես սիրում եմ: «Սիթին» ունի նրա կարիքը»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է լրագրող Ֆրեն Կալդեյրան:
Հիշեցնենք,որ բրազիլացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիհադը»:
2023/24 մրցաշրջանում Էդերսոնը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 41 հանդիպում: Բրազիլիայի հավաքականի դարպասապահը վնասվածքի պատճառով չմասնակցեց Կոպա Ամերիկային:


