Logo

Գվարդիոլա. «Իհարկե, մենք ֆավորիտ չենք Չեմպիոնների լիգայում»

18:47 / 17.09.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան փորձել է նվազեցնել ճնշումն իր թիմի վրայից «Նապոլիի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրի խաղին ընդառաջ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Իհարկե, մենք ֆավորիտ չենք Չեմպիոնների լիգայում և այդ պատճառով էլ կվայելենք մեր ճանապարհորդությունն այստեղ: Գիտենք, որ բարդ է լինելու, քանի որ մեզ ընդամենը մեկ անգամ է հաջողվել նվաճել Չեմպիոնների լիգայի տիտղոսը: Կենտրոնացած ենք «Նապոլիի» դեմ խաղի վրա:

Եթե անհաջող ես սկսում մրցաշարը, հետագայում ամեն ինչ ավելի բարդ է դառնում: Նախկինում, երբ կար խմբային փուլ, ամեն ինչ ավելի հեշտ ու կանխատեսելի էր: Այս ձևաչափը դժվար է, ֆավորիտներ չկան:

Բնականաբար, ուրախ եմ Դե Բրույնեի համար, կհանդիպեմ նրան նաև խաղից հետո»,- ասել է իսպանացին:

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ