Logo

Գվարդիոլա. ««Լիվերպուլն» ու «Արսենալը» միշտ մեզնից ուժեղ են եղել»

17:03 / 15.02.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան City Xtra-ի հաղորդմամբ հայտարարել է, որ «Լիվերպուլն» ու «Արսենալը» մշտապես իր թիմից ուժեղ են եղել:

««Լիվերպուլը» միշտ մեզնից ուժեղ է եղել, «Արսենալը» միշտ մեզնից ուժեղ է եղել: Բայց այն ժամանակ մենք կարողանում էինք վստահ խաղ ցուցադրել, երբ գնդակով էինք, իսկ հիմա տանջվում ենք, երբ գնդակը մեզ մոտ է:

Ես ընդունում եմ՝ երբ գնդակը մրցակցի մոտ է, մենք կարող ենք տուժել, բայց հիմա մենք խնդիրներ ենք ունենում, երբ գնդակը մեզ մոտ է:

Նախկինում նման բան երբեք տեղի չէր ունեցել, մենք հարմարավետություն էինք զգում... Ես չեմ կարող փոխվել և չեմ կարող երեք օր գնալ մարզասրահ ու այնպես անել, որ խաղացողները դառնան ավելի ուժեղ ու արագ: Դա տեղի չի ունենա»,- ասել է կատալոնացի մասնագետը:

Նախորդ 4 տարիների Անգլիայի չեմպիոնն ընթացիկ մրցաշրջանի 24-րդ տուրի արդյունքներով 5-րդն է մրցաշարային աղյուսակում, բայց առաջիկա խաղում («Մանչեսթեր Սիթի» - «Նյուքասլ», 15.02.205թ., ժ.՝ 19:00, «Ֆասթ Սպորտ 2») հաղթանակի դեպքում կշրջանցի «Չելսիին» ու կբարձրանա Չեմպիոնների լիգայի գոտի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ