Logo

Գվարդիոլա. ««Մանչեսթեր Սիթին» մինչև վերջին օրը կփորձի պաշտպանել տիտղոսը»

11:06 / 15.02.2023ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրից հետաձգված խաղին, որտեղ իր թիմը կմրցի առաջատար Լոնդոնի «Արսենալի» դեմ:

«Եթե նրանք մեզ հաղթեն, ապա միայն նրա համար, որ մեզանից լավն են: Սա սպորտ է և ես առաջինը կշնորհավորեմ նրանց ինչպես միշտ եմ արել: Ամեն ինչ մեր ձեռքում է:

«Մանչեսթեր Սիթին» մինչև վերջին օրը կփորձի պաշտպանել ԱՊԼ-ի տիտղոսը: Սա այն է, ինչը ես ցանկանում եմ տեսնել խաղացողներից՝ առավելագույնս պայքարել և փորձել պաշտպանել տիտղոսը: Եթե դա տեղի չունենա, մենք կընդունենք այդ փաստը, սակայն պետք է գործադրենք բոլոր ջանքերը: Հանուն այդ նպատակի՝ ֆուտբոլիստներս պետք է ամեն օր աշխատեն»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

«Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա փետրվարի 15-ին՝ Երևանի ժամանակով 23:30-ին, և կցուցադրվի «Վիվառո Սպորտ+»-ի ուղիղ եթերում: Լոնդոնյան ակումբը 3 միավոր է առաջ երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիից», որը մեկ հանդիպում ավելի է անցկացրել։

Գվարդիոլա. «Վտանգված է Հոլանդի մասնակցությունն «Արսենալի» դեմ խաղին»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ