Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ամփոփել է գերմանական «Լայպցիգի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումը:
«Նրանք մի քայլ առաջ կատարեցին, ավելի բարձր պրեսինգ կիրառեցին՝ մեզ համար ավելի շատ խնդիրներ ստեղծելով։ Բաց թողած գոլից հետո վերադարձանք խաղ և խաղացինք վերջին 15-20 րոպեների ընթացքում։ Երկու խաղակեսերում էլ լավ հնարավորություններ ունեինք։ Լավ արդյունք է, մենք գնում ենք Մանչեսթեր՝ վճռելու դիմակայության ելքը։
Ես գոհ եմ ամբողջ խաղից, ոչ միայն առաջին խաղակեսից: Ի՞նչ էիք սպասում։ Որ այստեղ ընկերական խաղ ենք անցկացնելու: Քանի՞ հանդիպում եք տեսել «Լայպցիգից»: Սպասո՞ւմ էիք, որ մենք կգանք այստեղ և կհաղթենք 5:0 հաշվով: Դա իրատեսական չէ: Սա մրցաշար է, որտեղ շատ ուժեղ թիմեր դուրս են մնում խմբային փուլից»,- կատալոնացի մասնագետի խոսքը մեջբերում է BBC Sport-ը։
Հիշեցենք, որ Գերմանիայում կայացած խաղն ավարտվել էր 1-1 հաշվով: Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 14-ին Մանչեսթերի «Էթիհադ» ստադիոնում:


