«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է մարզչական կարիերայում կայանալիք 1000-րդ խաղի մասին, հաղորդում է BBC-ն: «Մանչեսթեր Սիթին» Գվարդիոլայի համար հոբելյանական խաղում կմրցի «Լիվերպուլի» դեմ:
«Եթե ես կարողանայի մրցակից ընտրել հոբելյանական խաղի համար, «Լիվերպուլը» կլիներ լավագույն տարբերակը։ Ես այս երկրում եմ երկար ժամանակ։ Իհարկե, «Բարսելոնան» իմ կյանքի կարևոր մասն է կազմում։ Ես այնտեղ էի՝ որպես գնդակ մատակարարող տղա, ֆուտբոլիստ և մարզիչ։ «Բավարիան» անհավանական բեմ էր։ Բայց «Լիվերպուլը», հատկապես Յուրգեն Կլոպի գլխավորությամբ, մեր գլխավոր մրցակիցն է այս երկրում։ Ավելի լավը չէր կարող լինել։ Այդպիսին է ճակատագիրը, տիեզերքի կամքը։ Հուսով եմ, որ մեր երկրպագուները կգան՝ ստադիոնում նշելու այս իրադարձությունը, և միասին մենք կկարողանանք հաղթել լուրջ մրցակցի»,- ասել է կատալոնացի մասնագետը:
«Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի չեմպիոնի խաղը տեղի կունենա նոյեմբերի 9-ին, ժամը 20:30-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


