Logo

Գվարդիոլա․ «Մենք այլևս չունենք վնասվածքներ, ու սա շատ կարևոր է»

22:02 / 30.01.2024Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնել է, որ թիմի վնասվածք ունեցող բոլոր խաղացողներն ապաքինվել են ու պատրաստ են Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի «Բարնլիի» դեմ խաղին։ 

«Մենք այլևս վնասվածքներ չունենք։ Մանուն [Ականջին] վերադարձել է։ Նա ամբողջական մարզում է անցկացրել ու ծնկի հատվածում ցավեր չի զգացել։ Նույնը կարող եմ ասել Ջոն Սթոունզի մասին։

Հոլանդը ևս ապաքինվել է։ Նա վաղը կլինի թիմի հետ։ Նրա ու դե Բրույնեի վնասվածքները տարբեր էին։ Հոլանդի մոտ ծանրաբեռնվածություն էր։ Սա մրցաշրջանի ամենակարևոր հատվածն է։ Առջևում գավաթի խաղարկության ու Չեմպիոնների լիգայի խաղերն են։ Ու իհարկե, ընթացքի մեջ է Պրեմիեր լիգան։ Շատ կարևոր է, որ թիմում բոլորը առողջ են»,-Գվարդիոլայի խոսքն է մեջբերում «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ