Logo

Գվարդիոլա. «Մեր տրանսֆերային բալանսը հրաշալի է վերջին 10 տարիներին»

16:56 / 22.08.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան «Տոտենհեմի» դեմ Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի խաղին նախորդած ասուլիսի ընթացքում արդարացրել է ակումբի տրանսֆերային գործունեությունը՝ ԱՊԼ ակումբների՝ ընթացիկ տրանսֆերային պատուհանին կատարած 2.37 միլիարդ ծախսի համատեքստում:

«Փաստորեն, միայն «Մանչեսթեր Սիթին» չէ, որ ծախսում է: Գիտեմ՝ որքան են քննադատում մեզ տրանսֆերային ծախսերի համար, բայց մեր բալանսը վերջին 10-11 տարիներին հրաշալի է: Դուք կարող եք ուսումնասիրել, եթե ձեզ հետաքրքիր է: Յուրաքանչյուրն անում է այն, ինչ շահավետ է իր ակումբի, իր թիմի համար»,- ընդգծել է Պեպը:

Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ