Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ (1-0) Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի խաղում հաղթանակից հետո խոսել է թիմի կազմը թարմացնելու և առկա խնդիրների մասին:
«Չեմպիոնների լիգայում խաղալը մեզ համար աներևակայելի հաջողություն էր: Նախկին «Մանչեսթեր Սիթին» այլևս չի լինի. այդ թիմը չափից ավելի լավն էր, բայց մենք կվերադառնանք:
Այժմ երիտասարդ թիմ ունենք, իսկ հարձակման գծի եռյակը մեր ապագան է: Ռոդրին կվերադառնա, իսկ Նիկոն մեր ապագան է, Խուսանովն էլ դեռ երիտասարդ է:
Բեռնարդուն, Գյունդողանը, Կևինն ու մյուսները նույնպես կարևոր են մեզ համար: Երիտասարդները և այն նորեկները, որոնք գալու են ամռանը, առաջիկա տարիներին պետք է թիմը տանեն իրենց հետևից: Այս ամենը ժամանակի հարց է»,- կատալոնացի մասնագետի խոսքը մեջբերում է City Xtra-ն:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» 27 տուրից հետո վաստակել է 47 միավոր և եզրափակում է լավագույն քառյակը:


