Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գովեստի խոսքեր է հնչեցրել ակումբի անգլիացի կիսաշտպան Ֆիլ Ֆոդենի հասցեին.
«Նրա երակներում գոլեր են հոսում, և նա պետք է դրանից օգտվի։ Ի՞նչ կարող եմ ասել, երբ նա երեք գոլ է խփում։ Ֆոդենն այնքան էլ լավ չսկսեց հանդիպումը, սակայն ընթացքում բարելավեց խաղը։ Երբ Ֆիլը խաղում է կենտրոնից, հիանալի է զգում այն պահը, թե երբ պետք է հարվածի ու դառնա գոլի հեղինակ։ Նա անում է այն, ինչ ցանկանում է։ Ֆոդենը, իրոք, բարձր մակարդակի ֆուտբոլիստ է, բայց միևնույն ժամանակ ունի լայն մտածողություն, ուստի պետք է ավելի մանրամասն հասկանա խաղը»,- մեջբերում է The Guardian-ը։
Հիշեցնենք, որ Ֆիլ Ֆոդենը հեթ-տրիկի հեղինակ էր դարձել Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի «Ասթոն Վիլայի» դեմ տնային խաղում (4-1)։ 23-ամյա ֆուտբոլիստն Անգլիայի ընթացիկ առաջնությունում 30 խաղում խփել է 14 գոլ, կատարել 7 ասիստ։


