Logo

Գվարդիոլա. «Պրեմիեր լիգան և Լա լիգան Չեմպիոնների լիգայից կարևոր են»

15:26 / 06.04.2024Ֆուտբոլ
null

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդոլան բացատրել է, թե ինչու է Պրեմիեր լիգայի տիտղոսն ավեի բարձր դասում, քան Չեմպիոնների լիգայինը:

«Իմ նվաճած տիտղոսներից ամենակարևորը Պրեմիեր լիգան և Լա լիգան են: Չեմպիոնների լիգան հաղթելը շատ հաճելի է, բայց ազգային առաջնությունն ավելի հեղինակավոր է, որովհետև այդ տիտղոսին հասնելն ավելի բարդ է: Խաղերը շատ են, շաբաթական 2-3 հանդիպման պետք է մասնակցես:

Չեմպիոնների լիգայում հաղթանակում շատ բան կախված է նրանից, ինչը չես կարող վերահսկել: Եվրագավաթում տիտղոսը անչափ կարևոր է, բայց Պրեմիեր լիգայում հաղթանակը շատ բան է ապացուցում: Այն ցույց է տալիս թիմի մենթալիտետը: Ինձ համար հենց դա է առաջնայինը, դու պետք է ամեն օր առավելագույն ջանքերը գործադրես առաջնությունում լավագույնը դառնալու համար»,- կատալոնացու խոսքն է մեջբերում Manchester Evening News-ը:

Հիշեցնենք, որ մարզչական կարիերայի ընթացքում Գվարդիոլան 11 անգամ դարձել է ազգային առաջնությունների չեմպիոն: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ