Logo

Գվարդիոլա. ««Սիթին» կարող էր ավելի լավ խաղալ, բայց գոհ եմ արդյունքից»

13:46 / 11.12.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ամփոփել է Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 6-րդ տուրի հաղթական խաղը (2-1), հաղորդում է TNT Sports-ը:

«Կարող էինք ավելի լավ խաղալ, բայց այս ստադիոնում շատ բարդ է խաղալը: Մեր 5-6 խաղացողներ առաջին անգամ էին խաղում այստեղ: Մենք պետք է ուրախ լինենք, որ հաղթեցինք ու միավորներ վաստակեցինք: Գոհ եմ արդյունքից:

Ես սպասում էի, որ «Ռեալը» ցածր բլոկով կխաղա ու կփորձի արագ տեղափոխումների շնորհիվ պահեր ստեղծել: Ռոդրիգոն, Վինիսիուսն ու Բելինգհեմը հիանալի ֆուտբոլիստներ են: Նրանց արագությունն ինքնին վտանգ է պարունակում»,- ասել է Գվարդիոլան:

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ