«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գովեստի խոսքեր է ասել «Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Մորգան Ռոջերսի մասին:
«Մորգանը նախկինում «Մանչեսթեր Սիթիի» երկրորդ թիմում էր և երբեմն մեզ հետ էր մարզվում: Ժամանակ առ ժամանակ նա կարող էր ինչ-որ անսովոր բան անել խաղադաշտում:
Նա հիմա «Ասթոն Վիլայում» է և նրա ազդեցությունը այդ ակումբի վրա...
Անկասկած, մենք յուրահատուկ ֆուտբոլիստ ունեինք»,- ասել է կատալոնացի մասնագետը:
«Մանչեսթեր Սիթի» – «Ասթոն Վիլա» խաղը կկայանա այսօր և 23:00-ից կցուցադրվի «Ֆասթ Սպորտ 1» հեռուստաալիքով:


