Logo

Գվարդիոլա. «Զգացում ունեմ, որ լավ խաղացինք, բայց տուն ենք գնում»

11:25 / 01.07.2025Աշխարհի առաջնություն
null

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ամփոփել է աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչում «Ալ Հիլալից» կրած պարտությունը, հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը:

«Նրանց չափազանց շատ թույլ տվեցինք հակագրոհել, բայց մենք ևս բազմաթիվ պահեր ստեղծեցինք:

Այդուհանդերձ, Բունուն անհավանական սեյվեր կատարեց: Շնորհակալ եմ թիմիս, գործընկերներիս ու խաղացողներիս. նրանք փայլուն էին պատրաստվել խաղին:

Զգացում ունեմ, որ լավ խաղացինք, բայց տուն ենք գնում: Դրական փոփոխություններ տեսա մեր խաղում: Հիմա հանգստանալու և թարմանալու ժամանակն է: Կվերադառնանք հաջորդ մրցաշրջանում», - ասել է Գվարդիոլան:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ