Logo

Գվարդիոլան ակնարկել է, որ Չեմպիոնների լիգան ցույց չի տալիս թիմի իրական ուժը

14:11 / 23.04.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնել է, որ անկախ ամեն ինչից մրցաշրջանը վատն է եղել իր թիմի համար՝ հաշվի առնելով անհաջող մրցելույթներն Անգլիայի Պրեմիեր լիգայում: 

«Մեզ համար սա վատ մրցաշրջան է: Կապ չունի՝ մենք կհասնե՞նք գավաթի եզրափակիչ կամ կլինե՞նք Չեմպիոնների լիգայի գոտում, թե՞ ոչ: Սա վատ մրցաշրջան է մեզ համար, բայց այդպես երբեմն պատահում է:

Իրականությունն այն է, որ թիմի իրական ուժը տեսնելու համար պետք է նայես Պրեմիեր լիգային, ոչ թե Չեմպիոնների լիգային կամ Անգլիայի գավաթին: Իսկ մենք առաջնությունում լավը չենք եղել»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ